Արցախում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման և գրանցման բաժին)։ Վերոնշյալ մարմիններն աշխատում են ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն:
«Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ԱՀ արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները չեն իրականացնելու միայն հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցումը, բացառությամբ՝ բացօթյա հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցման»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...