Շենգավիթի ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողությունները
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օգոստոսի 11-ի ժամը 19.00-ից օգոստոսի 12-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանած իր «Մերսեդեսի» թափարգելի նիկելները: «Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են նախկինում կատարած այլ գողություններ: Մասնավորապես, գողացել էր Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը, Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներից հաղորդում ընդունելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...