«Դեբոշ»՝ գյուղապետի եւ նախկին փոխմարզպետի միջեւ. հարուցվել է քրեական գործ. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում «դեբոշ» է եղել․ դրա մասնակիցներն էլ եղել են ոչ ավել, ոչ պակաս ներկայիս գյուղապետ Տիգրան Մուրադյանն ու նախկին գյուղապետի գործարար եղբայր Արտուշ Ղուկասյանը։ Վեճը, մեր տեղեկություններով, ծագել է վերջինիս պահածոների գործարանի արտանետած թունավոր ջրի շուրջ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում համայնքապետն ասել է, որ իրեն բազմիցս բողոքներ է եկել գյուղացիներից գործարանի կոյուղաջրի վերաբերյալ, սեփականատերերին զգուշացրել է, սակայն այդ հարցը չեն լուծել. «Գործարանը պատկանում է նախկին փոխմարզպետ, Հանրապետական Արտուշ Ղուկասյանին։Նրան մի քանի անգամ զգուշացրել ենք, որ համայնքի բնակիչների կողմից ունենք բողոքներ արտանեվող ջրի հետ կապված, որ մշակաբույսերին մեծ վնասներ են հասցնում, պաշտոնական գրություն եմ ուղարկել տնօրինությանը, որ ջուրը չարտանետվի։ Դրանից հետո իրենք դիմել են ոստիկանությանը, թե իբր համայնքի ղեկավարը կամայականորեն խոչընդոտում է գործարանի բնականոն աշխատանքը, բայց դա իրականության հետ աղերս չունեն։ Մենք իրենց առաջարկել ենք ունենալ կոյուղահորեր, բայց դա էլ չի կատարվել»։
Լրատվականի զրուցակիցը նաեւ մանրամասնել է, թե ինպես է բանը հասել ձեռնամարտի. «Կիրակի օրը շրջում էինք համայնքի փողոցներով եւ եկանք նաեւ այդ փողոց։ Այդտեղ հավաքված էին նաեւ Արտուշ Ղուկասյանը, իր որդիները, եղբոր որդին ու մի խումբ բնակիչներ, որոնք պահանջում էին ջուրը կտրվի։ Մենք մոտեցել ենք, նախկին փոխմարզպետին զգուշացրել եմ, որ դուք ապօրինություն եք անում, դուք նման իրավունք չունեք ձեր կոյուղաջրերը միացնել համայնքի առվին։ Ագրեսիվություն նկատեցի իրենց կողմից ու որպեսզի բանը չհասնի տհաճ խոսակցությունների, կռվի, ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի խումբ ժամանի՝ կանգնեցնելու համար եւ ապօրինությունը, եւ զերծ մնանք տհաճ միջադեպերից։ Մինչ ոստիկանության տեղ հասնելը՝ իրենք զանգել էին իրենց բարեկամներին, եկան ու սկսեցին հայհոյանքներ տալ ու հարձակվեցին իմ վրա»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...