Բելառուսում ցույցերի ժամանակ ձերբակալված 25-ամյա տղամարդ է մահացել
Բելառուսի իշխանությունները հաստատել են, որ ոստիկանության կողմից ձերբակալված 25-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
Ալեքսանդր Վիխորին ձերբակալել են օգոստոսի 10-ին Գոմել քաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Նրա մայրը հայտնել է, որ տղան սրտի հետ կապված խնդիրներ ուներ, և ժամեր շարունակ նրան պահել են ոստիկանական մեքենայում, վիճակն էլ վատացել է:
Վիխորի մայրը նաև ասել է, որ ոստիկանություն իրեն ոչ մի տեղեկություն չի տվել տղայի մասին: Նա տղայի մահվան մասին իմացել է միայն օգոստոսի 12-ին:
«Ես նրան այս բոլոր օրերի ընթացքում փնտրում էի: Ինձ ոչ մի բան չէին հայտնում: Այսօր ինձ գրեցին, որ Սաշան դիահերձարանում է», – ասել է մահացած ցուցարարի մայրը:
Մոր խոսքով՝ Ալեքսանդրը ցույցերին չէր մասնակցում, նա գնում էր ընկերուհու մոտ:
Onliner-ի տվյալներով՝ ցուցարարին դատարանի որոշմամբ վարչական պատասխանատվության են ենթարկել: Դատից հետո նրա ինքնազգացողությոնը վատացել է, և տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Ցույցերի ժամանակ մահվան առաջին դեպքը հաստատվել էր երկուշաբթի օրը, երբ Բելառուսի ոստիկանությունը հայտնել էր, որ ցուցարարներից մեկի ձեռքում պայթուցիկ է պայթել: Ընդդիմության աջակիցները այլ վարկած են առաջ քաշում՝ նշելով, որ ցուցարարը մահացել է ոստիկանների բացած կրակից:
Հիշեցնենք՝ Բելառուսում բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ:
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...