Բելառուսի բնակչուհին հայտնել է, որ որդին ձերբակալությունից հետո հայտնվել է հիվանդանոցում և մահացել
Բելառուսական Գոմել քաղաքի հիվանդանոցում մահացել է 25-ամյա Ալեքսանդր Վիխորը, որին ձերբակալել էին օգոստոսի 9-ին՝ ընկերուհու մոտ գնալիս: Ինչպես փոխանցում է Չեխիայում գործող Настоящее Время հեռուստաալիքը, այս մասին «Ազատություն ռադիոկայանին» պատմել է Ալեքսանդրի մայրը:
«Սաշան ոստիկանական մեքենաներից մեկի մեջ էր: Նա չի մասնակցել ակցիային: Կիրակի գնացել էր ընկերուհուն տեսնելու: Նրան բռնել են կենտրոնում ինչ-որ տեղ, երբ վերջինս տրանսպորտային միջոցն էր փոխում: Նա ինձ հաղորդագրություն էր գրել, որ իրեն բռնել են և վերջ: Ես փնտրում էի նրան այս օրերին: Ինձ ոչ մի տեղեկություն չէին տալիս: Այսօր ինձ վերջապես ասացին, որ Սաշան դիահերձարանում է»,- արտասվելով պատմել է երիտասարդի մայրը:
Մոր խոսքով` տղան սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Կնոջ խոսքով` Ալեքսանդրը վատ է զգացել իրեն` երկար ժամանակ փակված մնալով մեկուսարան մեկնող մեքենայում:
Երիտասարդը օգնություն է խնդրել, իսկ իրավապահները՝ մտածելով, որ նա ոչ սթափ վիճակում է գտնվում, նրան հոգեբուժարան են տարել, որտեղ բժիշկը պարզել է, որ խնդիրը հոգեկանի հետ կապ չունի: Այնուհետև երիտասարդին «շտապ օգնությամբ» տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն փրկել չեն կարողացել: Մորն ասել են, որ նրան կլինիկական մահվան վիճակում են հասցրել հիվանդանոց:
Տղայի մարմինը հրաժարվել են ցույց տալ մորը: Կինը կարծում է, որ նրան դաժան ծեծի են ենթարկել:
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...