ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը ընդհատել է մամուլի ասուլիսը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության պատճառով
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը երկուշաբթի օրն ընթացող ճեպազրույցի ժամանակ հանկարծակի տարել է նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան մամուլի կենտրոնից` մոտակայքում հնչած կրակոցների պատճառով, հայտնում է Reuters-ը:
Մի քանի րոպե անց Դոնալդ Թրամփը վերադարձել է եւ հայտարարել, որ անվտանգության ուժերը կրակ են բացել զինված անձի վրա եւ նա հոսպիտալացվել է: ԱՄՆ նախագահը նշել է, որ, ինչպես ինքն է հասկացել, կասկածյալը զինված էր:
Նա հավելել է, որ կրակոցները տեղի են ունեցել Սպիտակ տան ցանկապատի մոտ` շենքի հենց սահմանին:
ԱՄՆ գաղտնի ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ միջադեպի ընթացքում Սպիտակ տունը չի վնասվել եւ որ գաղտնի ծառայության պահակախմբի հսկողության ներքո գտնվող ոչ ոք վտանգված չի եղել:
Իր թվիթերյան էջին գերատեսչությունը հայտնել էր, որ հետաքննում է գաղտնի ծառայության սպայի մասնակցությամբ կրակոցները: Եւ տղամարդւ, եւ գաղտնի ծառայության աշխատակիցը հոսպիտալացվել են:
Նշվում է, որ ճեպազրույցից Թրամփի հանկարծակի հեռանալուց քիչ առաջ մամուլի կենտրոնի դռները փակվել էին:
Կրակոցների արդյուքնում այլ զոհեր չկան, հայտնել է նախագահը: Նա բարձր է գնահատել գաղտնի ծառայության արձագանքը կատարվածին եւ նշել է, որ գերատեսչությունը տեղի ունեցածի մանրամասները կունենա ավելի ուշ:
«Մանրամասներ չեն եղել: Մենք դա հենց նոր ենք հայտնաբերել»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից
Համացանցում հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից, որի հետևանքով 27-ամյա...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավստրալիայում ջրվեժներն սկսել են հոսել հակառակ ուղղությամբ
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանագի Բանդինա քաղաքում`Թասմանյան ծովի մոտակայքում, երկու ջրվեժներ սկսել են հոսել հակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Տիխանովսկայայի տեսաուղերձներն արվել են ճնշումների ներքո
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով լքել է երկիրը և այժմ գտնվում է Լիտվայում, այսօր հրապարակվա...