ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննեանը:
Շամշյանի հետ զրույցում Ս. Հաննեանի հարազատներն ասում էին. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում, այն էլ՝ Երևանում, ավտոմեքենան կայանելու համար երեխայի ներկայությամբ դաժան ծեծի կենթարկվեր Սարգիսը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր է, համոզում էին Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի, ասելով, թե՝ հիվանդանոցային ծախսերը կհոգանք, սակայն այդ հարցում էլ ստոր դուրս եկան:
Հիմա նա գտնվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կատարվածի մասին էլ այսօր արդեն պատրաստվում ենք դիմել Արաբկիրի ոստիկանություն, հավատալով, որ ոստիկանությունը կհայտնաբերի դրանց և օրենքի ողջ խստությամբ արժանի պատիժ կստանան:
[8e8649db615a015883a2e6108c6fdf0c.jpg]
[2bd03d32b1cac5e591d1126e2ffa2cab.jpg]
[a353f0f2bd611744684dc9201371f6f5.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...