Պատահարներ

Երեւանում 32-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երեւանում 32-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը
Օգոստոսի 9-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 45/25 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս…

Օգոստոսի 9-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 45/25 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Գառնիկ Մ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին․ վառելիքի արտահոսք չի եղել:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250