«Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ. ծառայողական քննության հետքերով
«Դեռևս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ, ով՝ սխալ:
Ու, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այդ օրը՝ քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավոր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաև աշխատանքից ազատումը: Ինչպես հայտնի է, Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, մայիսից սկսած, վարչապետը չի ստորագրում: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեցինք նշված անձանցից մեկնաբանություններ ստանալ, բայց չհաջողվեց: Գրիշա Թամրազյանը ևս հեռախոսազանգերին չէր պատասխանում: Մեր զանգերն անպատասխան թողեցին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու նրա տեղակալները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...