Ռուսաստանում արդյունահանել են ամենախոշոր դեղնաշագանակագույն ալմաստը. այն 236 կարատ է
Յակուտիայի հյուսիսում գտնվող Էբելյախ հանքավայրում 236 կարատ քաշով բյուրեղ են արդյունահանել։ Դեղնաշագանակագույն ալմաստը հայտնաբերել է «Ալռոսայի» դուստր ձեռնարկությունը՝ «Անաբարի ադամանդները»։ «Սա Ռուսաստանում հանքարդյունահանված ամենախոշոր գունավոր ալմաստն է։ Ադամանդն ունի 47x24x22մմ չափեր: Թանկարժեք քարի տարիքը, նախնական գնահատմամբ՝ 120-230մլն տարի է»,- ասված է գլխավոր ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Ալռոսայի ադամանդները» մասնաճյուղի տնօրեն Պավել Վինիխինի խոսքով՝ սա համաշխարհային մասշտաբով եզակի գտածո է: Բյուրեղը հանձնել են մասնագետներին՝ գնահատման համար։ Դրանից հետո ընկերությունը կորոշի՝ այն փոխանցել իր վարպետներին երեսպատելու համար, թե վաճառել ամբողջական տեսքով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...