ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ:
Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կիզակետում էր և ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից:
Նախագահ Սարգսյանն այցելել է Չինարիի դպրոց, որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ Սարգսյանի որդիների՝ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվությամբ դպրոցին հատկացվել են գույք (սեղաններ, աթոռներ, պահարաններ), ինչպես նաև համակարգչային տեխնիկա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում՝ բնության գրկում: Մարիամ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...