Քաղաքականություն

Բեյրութում հզոր պայթյունից հետո խոշոր ցույցեր են. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները այս պահին խոշոր ցույց են անցկացնում՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի…

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները այս պահին խոշոր ցույց են անցկացնում՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Նշենք, որ ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

Բացի այդ, ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:

 

Լիբանանի ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքնաբեր գազ է կիրառել:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250