Ողբերգական ավտովթար. վարորդի երկվորյակ եղբայրը տեղում մահացել է, քույրն ու ինքն էլ տեղափոխվել են
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում 24-ամյա Գարիկ Ս-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 181.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 80 մետր շրջվելով՝ հայտնվել գետում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գարիկ Ս-ն և ուղևոր՝ 33-ամյա Ժաննա Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 24-ամյա Ալիկ Ս-ն տեղում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավոր վարորդը երկվորյակ եղբայրներ են, իսկ կինն էլ նրանց քույրն է։

Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...