60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի կենցաղային տեխնիկայի առուվաճառքով զբաղվող ընկերությունը չարաշահել է քաղաքացիների վստահությունը:
Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ ձեռնարկության տնօրենը, որ Երևանի 60-ամյա մի բնակչուհի է, իր 29-ամյա որդու հետ, հայտարարություն էր տարածել` իբր կազմակերպությունը քաղաքացիներին շտապ գումար է տրամադրում: Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ դիմել էին, պայմանագիր կնքել, համաձայն որի՝ տարբեր խանութներից, ապառիկ վճարման եղանակով, պետք է կենցաղային տեխնիկա գնեին, ապրանքը գրավ թողնեին ընկերությանը և դիմացը գումար ստանային: Քաղաքացիները տեխնիկան գնել էին, սակայն կազմակերպությունը վերցրած տեխնիկայի դիմաց ըստ պայմանագրի վճարման ենթակա գումարները չէր տվել:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ձեռնարկության տնօրենն ու որդին ներկայացել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանց հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...