ԿԳՄՍ-ն ներկայացրել է 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակը․ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված են
ԿԳՄՍ նախարարության կողմից «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների նոր չափորոշիչների և ծրագրի ներկայացումից հետո քննադատությունների ալիք էր սկսվել գերատեսչության դեմ։ Հիմնական դժգոհությունը հանրության շրջանում կապված էր դասական հայ գրականության, Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականության նվազեցման հետ, որոնց փոխարեն ավելացվելու էր արտասահմանյան գրականությունը, ինչպես նաև ներառվելու էին ժամանակակից հայկական շատ ստեղծագործություններ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։
«Սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Իսկ գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։
Ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով :
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...