Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին տեղյակ չեմ. Արման Աբովյան
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին տեղյակ չէ և հավելեց, որ Բագրատյանի հետ կապ հաստատել չի կարողացել, քանի որ պատգամավորը Երևանում չէր։
ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ լրատվամիջոցին փոխանցել է, որ Բագրատյանն անհասանելի է և այդ պատճառով վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվել։
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը տեղյա՞կ է Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին, Իվետա Տոնոյանը նշեց, որ ինքը փոխանցել է լուրը ԲՀԿ ղեկավարին, սակայն վերջինս չի մեկնաբանել։ Ճշտող հարցին՝ Բագրատյանն այս հարցի շուրջ չի տեղեկացրել նաև Գագիկ Ծառուկյանի՞ն, Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, թե պարոն Ծառուկյանը տեղյակ եղել է, թե՝ ոչ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...