Քաղաքականություն

ԱԺ պատգամավորները կգնան 30-օրյա արձակուրդի բացի Արարատ Միրզոյանից

ԱԺ պատգամավորները կգնան 30-օրյա արձակուրդի բացի Արարատ Միրզոյանից
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի…

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ.

 

1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:

 

2.Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ  տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 15 աշխատանքային օր,  2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը ներառյալ:

 

3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250