«Ժողովուրդ». Առերեսում Սեյրան Օհանյանի եւ մեկ այլ անձի միջեւ․ ի՞նչ են ասել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին երկու անգամ կանչել են հարցաքննության քրեական գործի շրջանակներում, որով վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար. խոսքն ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու մասին է։
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նաեւ առերեսում է տեղի ունեցել մի անձի հետ, ում ինքնությունը, սակայն, չհաջողվեց պարզել: Մենք տեղեկացանք, սակայն, որ առերեսման ժամանակ երկու կողմերն էլ մնացել են իրենց կարծիքին եւ պնդել են իրենց տեսակետը: Սակայն հետաքրքիր է, որ այն անձը, ում հետ տեղի է ունեցել առերեսումը, չի պնդել, թե Սեյրան Օհանյանը վատնում կամ յուրացում է արել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից, սակայն վերջինս ընդամենը նշեց, թե մեղադրանքն անհիմն է՝ այլ բան չցանկանալով մեկնաբանել: Նշենք, որ սա երկրորդ քրեական գործն է. Օհանյանը մեղադրվում է նաեւ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար:
Եվ նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում նաեւ իրեն առաջադրված այս մեղադրանքը: Ստացվում է՝ նախկին նախարարի դեմ այս պահին առկա է հարուցված երկու քրեական գործ, սակայն նա երկուսն էլ չի ընդունում, իսկ գործընթացները շարունակվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...