Տավուշում ԱԹՍ-ների կորստի հետևանքով Ադրբեջանը շուրջ 200 մլն դոլարի վնաս է կրել
Տավուշում նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի կորստի հետևանքով ադրբեջանական կողմը շուրջ 200 միլիոն դոլարի վնաս է կրել։ Սա հայկական կողմի նախնական հաշվարկն է։ Հայաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները 13 ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել Տավուշի սահմանամերձ հատվածում, ևս մեկն էլ խոցվել էր Արցախի հյուսիսարևելյան հատվածում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը։
«Հիմնականում ԱԹՍ-ները բոլորը խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, բացառությամբ մեկ միավորի, որը բերված է, ցուցահանդեսում ներկայացված է, այն խոցվել է Պաշտպանության բանակի հաշվարկների կողմից հուլիսի 17-ի առավոտյան», - հայտնեց նա:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից 4-ը հետախուզական, իսկ 10-ն էլ հարվածային էին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...