Քաղաքականություն

Փաստաբանները դիմել են Կառավարությանը՝ բաց տարածքներում միայնակ զբոսնող մարդու կողմից դիմակ կրելու և Պարետի այլ որոշումներ վերացնելու համար

Փաստաբանները դիմել են Կառավարությանը՝ բաց տարածքներում միայնակ զբոսնող մարդու կողմից դիմակ կրելու և Պարետի այլ որոշումներ վերացնելու համար
Փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՈՒՆԻ ՄԱՔՈՒՐ ՕԴ ՇՆՉԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ. Մի խումբ փաստաբաններիս կողմից ՀՀ կառավարությանը հանրագիր է ներկայացվել…

Փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՈՒՆԻ ՄԱՔՈՒՐ ՕԴ ՇՆՉԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ.

 

Մի խումբ փաստաբաններիս կողմից ՀՀ կառավարությանը հանրագիր է ներկայացվել առաջարկելով՝

- Պարետի կողմից հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները վերացնել:

Մեջբերում տեքստից՝
Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու, կամ չվարակվի այլ մարդուց:

Այս միջամտության տրամաբանությունը չի երևում, երբ պարետը դիմակ կրելու պահանջ է դնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջև: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել:


Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:

 

Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչն ուղղակիորեն չի համապատասխանում միջամտության թեստին:

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250