«Կարեն Դեմիրճյանը մի պատմություն պատմեց՝ կապված Մոսկվայի հետ». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես Սերոբիչը նախընտրեց փոքրիկ Հայաստանը՝ մերժելով ազդեցիկ կայսերական առաջարկը:
Էս անհայրենիք ռուսահպատակների առաջացրած վերջին գարշահոտությունից հետո մի պատմություն հիշեցի։ Չգիտեմ քանիսը գիտեն, որ 1998թ․ ես եղել եմ ՀՀ նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի նախընտրական կենտրոնական շտաբի երիտասարդական կազմակերպությունների համակարգող։ Իրերի բերմամբ շատ մտերմացանք Կարեն Սերոբիչի հետ և մի անգամ մի պատմություն պատմեց, որը կապված էր Մոսկվայի հետ։
ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը, մտահոգված լինելով Կարեն Դեմիրճյանի՝ օրավուր աճող հեղինակությամբ, որոշում է նրան առաջարկել ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարար։ Սերոբիչը պատմում էր, որ այդպիսի գաղափարի շարժառիթը կարող էր լինել Միկոյանի և հայ վաճառականության վերաբերյալ պատմական հարուստ ավանդությունը։ Այդպիսի պաշտոն դրսից ոչ մեկին չէին առաջարկում, իսկ Սերոբիչն առաջին օրից յուրային չի համարվել։
Մի խոսքով՝ Սերոբիչն առանց տատամսելու, հրաժարվում է, որովհետև, իր խոսքով, բազմաթիվ կիսատ գործեր ուներ, այդ թվում՝ Երևանի մետրոյի կառուցումը պետք է գլուխ բերեր, և որ ամենակարևորն է՝ իր համար ավելի նախընտրելի էր փոքրիկ Հայաստանում լինել ժողովրդի սիրված առաջնորդ, քան մի ամբողջ կայսրության արտաքին առևտրի նախարար՝ անծայրածիր հնարավորություններով և ազդեցության լծակներով»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...