Ի՞նչ պայմանավորվածություն է ուխտադրժորեն խախտել Ադրբեջանը. մանրամասնում ՝ ԱԳՆ խոսնակը
Հենց առաջին օրվանից մենք տարածել էինք տեղեկություն, որ ԱԳ նախարարը սերտ կապի մեջ է ԵԱՀԿ համանախագահների հետ, ես իմ ասուլիսներում ասել եմ, թե աշխատանքներ ենք իրականացրել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, շփումներ են եղել նաեւ ռուս համանախագահի հետ, նաեւ ռազմական շրջանակների հետ են եղել շփումները, եւ մենք ասել ենք, որ եղել է հրադադարի պայմանավորվածություն, որը խախտվել է։ Այս մասին «Ազատությոան» ֆեյսբուքյան ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի օգտատիրոջ՝ «հուլիսի 12-ի միջադեպից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Ադրբեջանի կողմից հրադադարը ուխտադրուժ կերպով խախտելու մասին, ի՞նչ պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը խախտել է ուխտադրուժ կերպով» հարցին։
Նախիջեւանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար ինչ է արվում հարցին ի պատասխան, Աննա Նաղդալյանն ասել է, որ կապ են հաստատել Նախիջեւանի իշխանության հետ, հարցը գտնվում է Հայաստանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի գրասենյակների տիրույթում եւ գաղտնիությամբ պայմանավորված ոչինչ չի կարող ասել, նաեւ նրա առողջական վիճակի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...