ՀԱՊԿ-ի կողմից տրվել է բացատրություն, որ եղել է տեխնիկական վրիպակ. հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն. Աննա Նաղդալյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում մեր դեսպանության հետ միասին և սերտ համագործակցության արդյունքում տվեց Մոսկվայի գյուղմթերքի շուկայում հայերի վաճառք իրականացնելու առաջացած խնդրի լուծումը: Այդ հարցին անդրադարձել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ: Նա ներկայացրել է խնդիրը և դա համարել՝ անընդունելի: Մենք հետամուտ ենք լինելու, որ նման զարգացումները կանխվեն։ Այս մասին այսօր «Ազատության»-ի ուղիղ եթերում, պատասխանելով ֆեյսուքյան օգտատերերի հարցերին, նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով օգտատիրոջ հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացվում, որ գյուղատնտեսական մթերքներ արտահանողները Ռուսատանում չենթարկվեն խտրականության:
Անդրադառնալով մեկ այլ օգտատիրոջ հարցին «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը վերաբերյալ, որում օգտատերը նշում էր, թե արդյոք ՌԴ որևէ դիվանագետ ակնարկե՞լ է նման դիրքորոշում ՀՀ ԱԳ նախարարին, Աննա Նաղդալյանը նշել է, որ ԱԳՆ-ն որևէ աշխատակցի և որևէ մակարդակում հայ- ռուսական հարաբերություններում նման հարցեր չեն բարձրացվել և չեն կարող բարձրացվել և ինքը լիազորված չէ, որևէ լրագրողի նեղ անձնական կարծիքը մեկնաբանելու:
Հարցին, որ ՀԱՊԿ-ն իր թվիթերյան էջում հրապարակել էր Մարգարիտա Սիմոնյանի տեքստը, որը հետո հեռացվել է, Աննա Նաղդալյանը նշեց, որ գրառումը հայտնվելուց հետո, ՀԱՊԿ-ի մեր մշտական ներկայացուցչի միջոցով անմիջապես կապ են հաստատել խնդրի էությունը հասկանալու համար. «Խնդիրը լուծվել է, իրենց կողմից տրվել է բացատրություն, որ սա եղել է տեխնիկական վրիպակ: Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից և հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...