Քաղաքականություն

Վրաստանի ԱԳՆ-ն՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը

Վրաստանի ԱԳՆ-ն՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը
Վրաստանի ԱԳ նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե իբր Սերբիայից Հայաստան ականանետեր են ներկրվել Վրաստանի տարածքով: Այս հայտարարությունները…

Վրաստանի ԱԳ նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե իբր Սերբիայից Հայաստան ականանետեր են ներկրվել Վրաստանի տարածքով: Այս հայտարարությունները Վրաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես հանրությանը մոլորեցնելու փորձ, նշել՝ դա ապատեղեկատվություն է:

 

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն ապատեղեկատվություն է տարածել: Ցավում եմ, որ ադրբեջանական «լուրջ» համարվող համացանցային պարբերականն օբյեկտիվորեն չի նկարագրում փաստերը, հանրությանը մոլորեցնում է և փորձում սևացնել վրաց-ադրբեջանական գործընկերությունն ու բարեկամությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Չնայած այս հայտարարությանը՝ Սերբիայի դեսպանն այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250