Քաղաքականություն

Պետք է ամեն ինչ արվի, որ շարունակվեն բանակցությունները. Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

Պետք է ամեն ինչ արվի, որ շարունակվեն բանակցությունները. Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես տեղեկացրել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ կողմերը խոսել են…

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես տեղեկացրել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ կողմերը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ու հետագա դրության մասին, փոխանցում է aliq.ge-ն։

 

Հայաստանի Հանրապետության ԱԺ խոսնակի խոսքով՝ այժմ ռազմական գործողություններ չեն ընթանում, չնայած առանձին խախտումներ կան: Նա նշել է նաև, որ կարևոր է միջազգային կազմակերպությունների, հատկապես ԵԱՀԿ-ի միջնորդությունը կրակի դադարեցման և բանակցությունները շարունակելու հարցում:

 

Գիգի Ծերեթելին իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունները վերսկսելը վնասում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հեռանկարը ու վտանգ է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության համար: Ծերեթելին նաև իր մտահոգությունն է հայտնել, որ բախումների արդյունքում զոհվածներ ու վիրավորներ կան:

 

«Ցավալի է, որ համաճարակի ժամանակ, երբ ավելի շատ համագործակցություն էինք ակնկալում երկրներից, նման բախում է տեղի ունենում, իսկ բնակչությունն էլ ավելի անպաշտպան է իրեն զգում: Պետք է ամեն ինչ արվի, որ շարունակվեն բանակցությունները, հակամարտությունը լուծելու քաղաքան կամք լինի՝ ԵԱՀԿ սկզբունքների ու միջազգային նորմերի համաձայն»,- ասել է Գիգի Ծերեթելին:

 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են կողմերի հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250