Հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի և զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հունի. Պեսկով
ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ, եւ այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հունի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունները Մոսկվայում առեւտրի վրա այս հակամարտության ազդեցության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցիչը ավելացրել է, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն, ռուսաստանյան հանրության հարգարժան անդամներն են, բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս [ռուսաստանցի] քաղաքացիներին անտարբեր թողնել:
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի, եւ այսպիսով զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հունի»,- շեշտել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...