Քաղաքականություն

ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց և արագ հեռացվեց Մարգարիտա Սիմոնյանի՝ հակահայկական գրառման մասին հոդված. Civilnet

ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց և արագ հեռացվեց Մարգարիտա Սիմոնյանի՝ հակահայկական գրառման մասին հոդված. Civilnet
ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց և արագ հեռացվեց Մարգարիտա Սիմոնյանի՝ հակահայկական գրառման մասին հոդված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆեյսբուքյան պաշտոնական…

ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց և արագ հեռացվեց Մարգարիտա Սիմոնյանի՝ հակահայկական գրառման մասին հոդված

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում դրվել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հոդվածը՝ «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին» վերնագրով։

Այն անդրադառնում է Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը, որը մեծ քննադատության է արժանացել հայ հանրության կողմից։ Այս մասին հայտնում է civilnet.am-ը:

Դրանում Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների կողմնակիցները «աղտոտել են իր սոցկայքերը, և ինքը չի կարող այլևս լռել»։

Նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի»։

Համացանցում անգամ ստորագրահավաք է սկսվել՝ պահանջելով, որ Սիմոնյանը փոխի իր ազգանունը։

 

Թարմացում․ ՀԱՊԿ-ի էջից հոդվածը հեռացվել է։

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250