Բարոնուհին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին:
Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել.
«Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը:
«Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն իր նամակում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Բաքվում անցկացվել է մեծ ցույց, որի ընթացքում հնչել են հակահայկական «Մահ հայերին» վանկարկումներ.
«Հաշվի առնելով Միացյալ Թագավորության վաղեմի հավատարմությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքին, ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին աջակցելու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում»,- գրել է Քոքսը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...