Քաղաքականություն

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի». Ալիևը՝ նորանշանակ ԱԳՆ-ին

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի». Ալիևը՝ նորանշանակ ԱԳՆ-ին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի: 

 

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևը մասնավորապես նշում է. «Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի, պետք է ամբողջովին ապահովել ազգային շահերը: Բայց հաճախ մենք հակառակն ենք տեսնում: Տեսնում ենք, որ որպես հիմք վերցվում է համաձայնելու սկզբունքը, ջանքեր են ներդրվում ազգային շահերը մի կողմ դնելով ինչ-որ մեկին դուր գալու ուղղությամբ: Ես բավականին տեղեկացված եմ այդ մասին: Այդ իսկ պատճառով, պահեք այս հարցերը տեսադաշտում: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ մեր առաջնահերթություններին, ապա դրանց մասին ես շատ եմ ասել հասարակությանը: Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել: Դուք, որպես նոր նախարար, պետք է դա լսեք ինձնից, պետք է լսի նաև ադրբեջանական հասարակությունը: Հարևան երկրների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են: Դրանք կառուցված են շատ առողջ հիմքի վրա: Կյանքն ու իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս, որ սա շատ ճիշտ քաղաքականություն է: Հարևան երկրների քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ նույնպես շատ դրական է: Մենք այդ հարաբերությունները կառուցել ենք բարեկամության և լավ հարևանության հիմքի վրա: Այդպիսով՝ ոչ մի հարևան երկրի հետ, բնականաբար բացառությամբ Հայաստանի, մենք ոչ մի խնդիր չունենք: Անցյալում եղած խնդիրները լուծվել ե»,- դիմել է Ալիևը նորանշանակ նախարարին:

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250