Հսկայական գումարներ ծախսեցին, կերան, դրա համար էլ ջրահեռացումները լավ չեն աշխատում. Վարդան Ղուկասյանը խոսել է Գյումրու ջրհեղեղի մասին
Գյումրիում հուլիսի 13-ին մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևը և կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել, մի շարք թաղամասեր ու փողոցներ ողողվել են ջրով։ Փրկարարները գործածել են ռետինե նավակներ, գործի է դրվել 13 հրշեջ մեքենա Ջրով ու կարկուտով են լցվել նաև տներն ու նկուղները։
Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ 60 տարեկան է, և նման բան տեսած չկար։
«Հսկայական գումարներ ծախսեցին, կերան, դրա համար էլ ջրահեռացումները լավ չեն աշխատում, ոչ միայն այդ հատվածում, ընդհանրապես»,-նշել է նա։ Դիտարկմանը՝ կբարձրացնի այդ հարցը խորհրդարանում, պատգամավորը նշեց, որ դրա մասին ամբողջ հանրապետությունով են խոսում.
«Ամբողջ հեռուստաալիքներն ադ մասին են խոսում, ես ի՞նչ պիտի ասեմ, բոլորն էլ լավ տեսել են։ Էհ, որ բարձրացնեմ ինչ, ինչի՞ չեն տեսնում։ Կապրենք, կտեսնենք»։
Թե մոտավորապես քանի ընտանիք է տուժել,Ղուկասյանը դժվարանում է ասել. «Բայց ավտոկայանի թաղամասում շատ են տուժածները, հենց ջրհեղեղ բան է լինում, լցվում է մարդկանց տները։ Վնասվել են նաև շատ ավտոմեքենաներ։ Զանգեք քաղաքապետարան, դա նրանց պարտականությունն է, որ ձեր հարցերին պատասխանեն»։
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...