Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
Խաչատուրյան քույրերի գործը կքննի ատենակալների դատարանը, ըստ ամենայնի, փակ ռեժիմում, ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է Ալեքսեյ Պարշինը։
«Կրտսեր քրոջ գործը (որը ճանաչվել էր անմեղսունակ), կքննվի առանձին։ Մյուս երկուսի գործով մենք միջնորդություն ենք ներկայացրել ատենակալների մասնակցությամբ գործը քննելու մասին։ Ամենայն հավանականությամբ՝ դատավարությունը կընթանա փակ ռեժիմում, քանի որ գործում կան տվյալներ սեռական անձեռնմխելիությունը խախտելու վերաբերյալ»,-հավելել է Պարշինը։
Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Քննության վարկածով՝ երեք քույրերը՝ Խաչատուրյանները, սպանել են իրենց հորը Մոսկվայում գտնվող իրենց բնակարանում։ Բերման ենթարկվածները տեղափոխվել են նախնական կալանքի վայր, այնուհետեւ նրանց խափանման միջոցը մեղմվել էր՝ ընդհուպ մինչեւ «որոշ գործողություններ կատարելու արգելքը», որի արդյունքում քույրերին ազատել էին էլեկտրոնային թեւնոցներից։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայկական զինուժը վերցրել է Թովուզի շրջանի Ղարա Դաշ կոչվող բարձունքը․ ոչ պաշտոնական
Սոցցանցերում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ենթադրաբար հայկական զինուժի վերցրած նոր դիրքն է։ Ըստ Ֆեյսբուքում հրապ...