Քաղաքականություն

Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում. Տիգրան Աբրահամյան

Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված…

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»:

Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված կորուստների թեման:

Որքան էլ Ադրբեջանը ձգտում է թաքցնել կորուստների, վիրավորների, տեխնիկական միջոցների ոչնչացման թեման, մեկ է՝ այն տարբեր հարթակներում լայն քննարկման առարկա է դարձել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250