«Վախենում ենք, որ ադրբեջանցիներն են գողացել»․ Գորայք գյուղում քաղաքացի է կորել. 24News
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10։00-ից հետո գնացել է անասունների հետևից և չի վերադարձել։ Սարդարյանի հարազատներից Թեհմինա Գրիգորյանը 24News-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև այսօր ո՛չ Սարդարյանը կա, ո՛չ էլ իր ձին։
«Սարդարյանն անասունները պահում էր Գորայքի սահմանին կից՝ Սյունիքից դեպի Երևան տանող ճանապարհահատվածի արոտավայրերում, ավելի հայտնի են Շաղատի արոտավայրեր անունով։ Գիտենք, որ արոտավայրին կից ադրբեջանական դիրքեր կան։ Փրկարարներն էլ են աշխատել գիշերը ժամը 1։30-ից մինչև այսօր ժամը 14։50-ի դրությամբ, սակայն ոչինչ չեն գտել։ Տեղյակ ենք, որ դադարեցրել են աշխատանքները, սակայն չեն հայտնել դադարեցման պատճառը։ Չգիտենք՝ սահմանը հատե՞լ է, թե ոչ, չգիտենք՝ ում դիմել», - մանրամասնեց Թեհմինա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Սարդարյանի ընտանիքը շատ վատ վիճակում է տեղի ունեցածի պատճառով։ Նարեկ Սարդարյանին վերջին անգամ առավոտյան տեսել են մի քանի հովիվներ, այլևս ոչ մի տեղեկություն չի եղել, հետո էլ բջջային հեռախոսահամարն անհասանելի է դարձել։ Ըստ նրա՝ 30-ամյա Նարեկ Սարդարյանը ոչ մի առողջական, ընտանեկան խնդիր չի ունեցել։
«Կասկածներ ունենք, որ նրան գողացել են ադրբեջանցիները, հատել է սահմանն առանց իմանալու։ Մտավախություն ունենք, որ հնարավոր է, հասել է ադրբեջանցիների մոտ, Նախիջևանում է։ Նա և մյուս անասնապահները 10-15 օր է, ինչ անասուններին այդ տարածքներում էին պահում։ Բոլոր գյուղացիները մասնակցել են որոնողական աշխատանքներին, ոչինչ չեն գտել, բայցի անասուններից, որ անտեր էին մնացել, բերել, տեղավորել են, հետո էլի սկսել որոնել։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին չի կարող սեփական հողում հանգիստ ապրել», - նշեց Սարդարյանի հարազատը։
Թեհմինա Գրիգորյանը պատմեց նաև, որ դիմել են Կարմիր խաչին, պատասխանել են, որ դեռևս քննարկում են և ավելի ուշ կապ կհաստատեն իրենց հետ։
Ոստիկանությունից տեղեկացրին, որ որոնողական աշխատանքներ են կատարում, դեռևս որևէ տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...