Քննությունն ավարտվել է. Արման Սարգսյանի հրամաններով անվանական զենքերով են պարգևատրվել ոստիկանության ոչ թե 51, այլ 7 ծառայողներ
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի՝ հուլիսի 7-ի հրամանով ծառայողական քննություն է անցկացվել ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի վերաբերյալ մամուլում առկա որոշ տեղեկությունների վերաբերյալ: Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության` քննության արդյունքում հաստատվել է, որ Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության 7 ծառայողներ պարգևատրվել են անվանական զենքերով:
«Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափե,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կայքերից մեկը գրել էր, որ պարգևատրվել են ոստիկանության 51 ծառայողներ, որոնց թվում՝ անձինք, որոնք ըստ կոչումների ենթակա չեն նման պարգևատրման: Նույն հրապարակման համաձայն` ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանն ու ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանն ու Հ. Մհրյանը 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության ծառայողներին հավելավճարներ վճարելու համար, բայց այդ գումարը ևս նպատակին չի ծառայել:
Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ այս տեղեկությունը ևս իրականությանը չի համապատասխանում:
«ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, ու ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետե,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Քննության ընթացքում վճարումների բոլոր հասցեատերերը հայտնաբերվել են:
Իսկ ապատեղեկատվություն հրապարակած կայքի տնօրենն ասել է, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկություններն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել, նշված տեղեկությունն էլ հրապարակել է կայքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ակնկալիքով:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...