Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի այս դեպքը արագ բացահայտելու և կորած քաղաքացուն իր ընտանիքին վերադարձնելու համար. Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-յան իր էջում տեղեկացրել է․
Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին:
Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել: Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում: Փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ընտանիքի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել մանրամասն տեղեկություններ անհետանալու և դրա հնարավոր վարկածների մասին:
Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի նախ այս դեպքը արագ բացահայտելու և քաղաքացուն իր ընտանիքին վերադարձնելու համար, իսկ առհասարակ' սահմանամերձ համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես տեղեկացված է, և հուսով ենք շուտով դրական տեղեկություններ կստանանք Նարեկ Սարդարյանի մասին:
[8a9aa71f8652b8d70347aa9c071c05cd.png]
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...