Հասարակություն

Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին. Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է

Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին. Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է
«Լիդիան Արմենիա» ընկերության վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները՝ համապատասխան տեխնիկայով զինված, պատրաստվում են գնալ Ամուլսարի դիմադրական կետեր, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի…

«Լիդիան Արմենիա» ընկերության վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները՝ համապատասխան տեխնիկայով զինված, պատրաստվում են գնալ Ամուլսարի դիմադրական կետեր, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահպանների կացարանները: Այս մասին ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը։

«Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ Լիդիանը իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան Ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում:

Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան)», – ասված է ՀԲՃ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 

[7e0048aadce7ea65fcb7bc45f6079a3b.png]

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250