Գործարարը հայտնվել է անելանելի վիճակում. ցորենով բարձված բեռնատարը Բագրատաշենի մաքսակետից չի կարողանում Երևան հասնել. Shamshyan
Արդեն 4-րդ օրն է, «Ակն Գրուպ» ընկերության՝ ցորենով բարձված բեռնատարը կանգնած է Բագրատաշենի մաքսակետում և չեն թույլատրում, որպեսզի բեռը հասցնեն Երևան: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում «Ակն Գրուպ» ընկերության տնօրեն Բագրատ Տոռոզյանը նշեց. «Մեր բեռնատարների մեծ մասը անցել են Հայաստանի Հանրապետություն, իսկ մեկ մեքենա մնացել է մաքսատանը: ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Անանյանը թույլ չի տալիս, որպեսզի բեռնատարը հասնի Երևան: Նա ասում է, որ վճարեք պետության հանդեպ ձեր պարտավորությունը, որպեսզի մեքենան թույլ տանք գնա Երևան»: Տնօրենը նշում է, որ հարկերը պետք է վճարի մինչև օգոստոսի 20-ը: ՊԵԿ-ից գրավոր և բանավոր պահանջել են արգելքի հիմնավորումները, սակայն Կարեն Անանյանը պատասխանել է՝ տենց եմ ուզում, տենց եմ անում: «Ակն Գրուպ» ընկերության տնօրենը ՊԵԿ-ի աշխատակցին նաև առաջարկել է, որ գոնե մեքենան հասցնեն Երևան՝ գնորդին, իսկ երկուշաբթի բոլոր վճարումները կկատարեն, սակայն մերժում է ստացել: «Ակն Գրուպ» ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ պատկան մարմիններ կարձագանքեն հարցին և կոչով դիմել է նաև վարչապետին՝ խնդրելով միջամտել և շուտափույթ հարցին լուծում տալ: ՊԵԿ լրատվականից SHAMSHYAN.com-ին տեղեկացրին, որ հացահատիկով բեռնված բեռնատարին չեն թույլատրում հատել սահմանը, քանի որ ընկերությունն ունի հարկային չվճարված պարտավորություններ, որոնք ռիսկային են դարձնում տնտեսվարողի հետագա գործունեությունը: «Գործարարին ընդամենը ասվել է որ պետք է վճարի հարկային պարտավորությունները, որից հետո հացահատիկով բեռնատարը իրավունք կունենա անցնել մաքսակետը»,- հայտնում է ՊԵԿ-ի լրատվականը:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...