ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքում ասֆալտապատողները շտկում են նախկին թերացումները, հետո նոր՝ վճարվում
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Գեղարքունիք գյուղից։ Նա հիշեցրել է, որ 2019-ից իրականացված որոշ սուբվենցիոն ծրագրեր որոշակի խնդիրների պատճառով ավարտին չեն հասցվել։
«Ասֆալտապատման այդպիսի 5 ծրագրեր ունեինք, որոնցում որոշակի խնդիրներ կային որակի հետ կապված։ Շինարարները պետք է դրանք կատարեին, որ վճարվեին։ Այստեղ շինարարը պարտավորվեց, ասֆալտի ամբողջովին նոր շերտ է տեղադրվել։ Արդյունքում ունեցանք 5+5 սմ շերտ։ Կարող եմ ասել, որ աշխատանքը հիմա բավական որակով է արված։ Այս աշխատանքը համապատասխան հանձնաժողովն արդեն կընդունի, և այս պարագայում շինարարին կվճարենք։ Այսպիսի խնդիրներ ունեցել ենք Գանձակում, Վարդենիսում, Ճամբարակում և Վարդենիկում։ Նշված վայրերում ևս թերությունները շտկվել կամ շտկվում են։ Հորդորում եմ մեր շինարարներին՝ աշխատանքները կատարեն որակյալ, որ վճարվեն»,- ասաց Գնել Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օ...