Սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ էսօր գան, մեզ հավաքեն տանեն, տուգանեն. Բեն Ավետիսյան
Քիչ առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորոնային բիզնեսի աշխատողների շարքում է նաեւ դերասան Բեն Ավետիսյանը։
«5 ամիս մարդիկ չեն աշխատում եւ մարդկանց տարբերակ չեն ասում։ Մարդիկ ուզում են խոսեն, հասկանան՝ ոնց է լինելու վերջը։ Ու երգիչները, դերասանները, մատուցողները ունեն ընտանիք պահելու խնդիր։ Մարդիկ գործ չունեն, չեն աշխատում, դրա համար պետք է հարցերին կոնկրետ պատասխանել։ Մենք ոստիկանի հետ խնդիր չունենք, ոչ մեկ չի հավաքվել այստեղ, որ ոստիկանի հետ խնդիր ունենա, այլ նրա համար, որ հարցին պատասխան ստանան։ Մենակ բռնել տանելով չի էդ մարդկանց, մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ էսօր գան, մեզ հավաքեն տանեն, տուգանեն։ Կարելի է մեզ լսել ու հասկանալ՝ որն է մեր խնդիրը, մեզ մեր հասանելիք աշխատանքն է պետք»,- լրագրողներին ասաց դերասանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...