Իր տեղը լինեի, կգայի Հայաստանի իրավապահներին կներկայանայի. Ալեն Սիմոնյանը` Միքայել Մինասյանի մասին
Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորների՝ իրենց աշխատանքը կատարելու հետ կապված իր ենթադրություններով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե հաջորդ իշխանությունների օրոք ԱԺ 89 պատգամավորները եւ Նիկոլ Փաշինյանը դատվելու են սահմանադրական հեղաշրջում անելու համար:
« Ես կարծում եմ, որ այն հեքիաթները, ֆանտազիաները, երազախաբությունը, որոնք պարոն Մինասյանը վերապրում է եւ դրանք հաճախ եթեր են բաց թողնում, իմ կողմից եւ շատ-շատերի կողմից մեկնաբանության կարիք այսքան հաճախ չունեն: Ես հասկանում եմ, որ պարոն Մինասյանը մեդիադաշտում դեռ ինչ-որ ազդեցություն ունի, բայց ժամանակին, երբ ամբողջ մեդիադաշտը, ամբողջ համակարգը պատկանում էր նույն Միքայել Մինասյանին եւ իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, իրենց չօգենց: Հիմա առավել եւս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված լուրջ մեկնաբանություններով հանդես գալ:
Այնուամենայնիվ, նա գտնվում է հետախուզման մեջ եւ որպես օդիոզ ֆիգուր, ես իր տեղը լինեի, կգայի Հայաստանի իրավապահներին կներկայանայի: Բայց ինքը, կարծում եմ՝ նման բան չի անի»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան
Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավ...