Հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը. պարետ
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առողջական խիստ որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են դիմակ չկրել միայն բաց տարածքներում:
«Որոշումը կապված է եղել քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ կրելու հետ: Եվ դա որոշակի խնդիրներ է առաջացրել, այդ իսկ պատճառով Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել: Քրոնիկ շնչառական հիվանդություններ, ասթմա, բրոնխիտ, երրորդ ու չորրորդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Դրա ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը հստակ իմանա, թե դա ինչ է իրենից ներկայացնում»,- ասաց պարետը:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան
Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավ...