ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները․ «Հրապարակ»
«Երբ լրանա 21-րդ օրը, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մերժած սահմանադրական փոփոխություների փաստաթուղթը, դա կլինի Արարատի «տրետի պալյոտ նա լունու»` սահմանադրական կարգի տապալման ուղղությամբ 3-րդ քայլը»,- ասաց սահմանադրագետը:
Չէ` երկրորդն է։ «Այդպես չէ. նախագահ Սարգսյանը վերջին անգամ Վահե Գրիգորյանին առանց մրցույթի է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրել։ Հիշենք խրոնոլոգիան. առաջին անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանին, չնայած վերջինս ինչ ասես չէր ասել Արմեն Սարգսյանի հասցեին, «նախկին» ԱԺ-ն չընտրեց Գրիգորյանին։ Ա. Սարգսյանն առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո՝ պետհամալսարանի պետաիրավական ամբիոնի վարիչ Վաղարշյանի թեկնածությունը․ այս անգամ էլ «նոր» ԱԺ-ն չընտրեց նրանց։ Հետո Արարատ Միրզոյանն իր էջում մի լուսանկար հրապարակեց` «գրությամբ», որ ՀՀ նախագահի հետ պարբերաբար կառուցողական հարցեր է քննարկում, այդ թվում և ՍԴ-ին վերաբերող։
Նախագահն էլ առանց մրցույթի առաջադրեց Արարատի և մեծամասնության սրտի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, և նա ընտրվեց»: Փաստորեն, Արմեն Սարգսյանն ու ԱԺ-ն վաղուց են հեղաշրջում այս երկիրը` ի դեմս ՍԴ-ի։ «Փաստորեն։ Սակայն այդ ամենում առկա է նաև քրեական «հետք». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...