Վրաստանը կթույլատրի գործարարների մուտքը բոլոր երկրներից
Վրաստանում տնտեսական գործունեությանն աջակցելու նպատակով գործարար ուղևորությունները բոլոր երկրներից կիրականացվեն առանց խոչընդոտների: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:
Վրաստանն աստիճանաբար բացում է սահմանները միջազգային ճանապարհորդների համար և արդեն հայտնի է, թե որ առաջինը երկիր մտնել կթույլատրվի գործարարներին:
Սահմանը հատելուց հետո արտասահմանցի գործարարները ստիպված կլինեն վճարել 14-օրյա կարանտինային կացարանի համար կամ 72 ժամը մեկ ՊՇՌ թեստ հանձնել կորոնավիրուսի հայտնաբերման համար՝ դարձյալ իրենց հաշվին:
Վրաց կառավարությունը կարծում է, որ այս միջոցը կօգնի հյուրանոցային ոլորտին, որը ներկա պահին անկումային փուլում է գտնվում: Նշվում է, որ 14-օրյա կարանտինի և թեստավորման գները խելամիտ կլինեն:
Վճարովի կարանտինն ու թեստերը չեն վերաբերում Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի բնակիչներին, որոնց հետ Վրաստանը սահմանը բացում է առանց որևէ պայմանների:
Էլեկտրոնային ձևաթուղթը, որը նախապես պետք է լրացնեն Վրաստան այցելել ցանկացող անձինք, հասանելի կլինի www.StopCoV.ge կառավարական կայքում:
Բացի այդ, նշվում է, որ Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ այցելելուց հետո հայրենիք վերադառնալիս պետք է երկշաբաթյա պարտադիր կարանտին անցնեն:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...