Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան դիմել է պարետ Տիգրան Ավինյանին
Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու դեպքերի վերաբերյալ։ Ասոցիացիան, մտահոգություն հայտնելով դեպքերի առնչությամբ, դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։
«Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում նրանց»,-նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...