Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել․ պաշտպան
Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։
Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»,- գրել է Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...