ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակ չկրելու տուգանքները, այնուամենայնիվ, բարձրանալո՞ւ են, թե՞ ոչ. Նաիրա Զոհրաբյան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը ընդհանրապես չի՞ գալու Ազգային ժողով, թե որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է, այսինք` մենք ունենալո՞ւ ենք տուգանքների այդուհանդերձ ավելացված չափ: Այս մասին այսօր արտահերթ նիստին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը:
Հիշեցնենք` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում էր փոփոխություն կատարել վարչական իրավախախտման մասին օրենսգրքում և խստացնել բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի չափը։
Տուգանքի չափը բաց տարածքում դիմակ չկրելու համար կկազմի 20 հազ․ դրամ՝ 10 հազ․ փոխարեն, իսկ փակ տարածքներում կկազմի 50 հազ․ դրամ՝ 20 հազ․ փոխարեն։
Ավելի ուշ «Իմ քայլը» որոշեց ԱԺ օրակարգ չբերել օրենքի նախագիծը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օ...