Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ․ Աննա Մկրտչյան
Խաբում են հանրությանը, հորինում ստեր, մոլորեցնում քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը, որը հերքումով անդրադարձել է լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե «Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցներ մնալով անգործ պատրաստվում են անցնել աշխատանքի «Երևանինկասացիայում»։
«Վերջին օրերին ես մի քանի անգամ, տարբեր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, հայտնել եմ, որ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ:
Հայտնել եմ նաև, որ Սուքիասյանների մասին միտումնավոր ստեր են հորինվում՝ հանրությանը մոլորեցնելու համար: «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ Սուքիասյաններն առնչություն չունեն, այդ ընկերության իրավահաջորդը չեն, այդ ընկերության աշխատակիցների նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չունեն:
Այս ամենի մասին բոլոր լրատվական միջոցներով մի քանի անգամ խոսել եմ, այդ մասին ասել են նաև Կենտրոնական բանկից, բայց մարդիկ կան, որոնք շարունակում են ստերով կերակրել մարդկանց:
Մի վերջին անգամ էլ չեմ զլանա, որոշ ստախոսների համար կկրկնեմ, կկրկնեմ մեծատառով.
«ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ-ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ: ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ՍՏԵՐ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ, ԵՎ ԵՍ ԴՐԱՆՔ ՄԻՇՏ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ:
Առողջ եղեք»,-գրել է խոսնակը։
Հիշեցնենք, որ Auroranews-ը անդրադարձել է քաղաքացիների ահազանգին և հայտնել, որ ««Երևան ինկասացիա»-ն պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Ինչպես նաև մեզ հետ զրույցում «Հայինկասացիա» ՓԲԸ մի քանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտել էր, որ նախ աշխատակիցներից վերցրել են «Հայինկասացիա»-ից աշխատանքից ազատվելու դիմումներ, ապա վերցրել են երկրորդ դիմումը, որի համաձայն, ընդունվում են «Երևան ինկասացիա» ընկերություն աշխատանքի։
Նմանատիպ հոդվածներ
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...