Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք, իսկ առայսօր հաստատված դեպքերի քանակը 141 է:
Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երկու հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2437 թեստավորում:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...