Քանյե Ուեսթը վարակվել է կորոնավիրուսով և ապաքինվել

Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Forbes ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ փետրվարին ունեցել է COVID-19:


«Տենդ, դողէրոցք․․ Պառկած լինելով անկողնում՝ անընդհատ դիտում էի տեսանյութեր, թե ինչ պետք է անեմ, որպեսզի ապաքինվեմ: Եվ երբ ինձ ասացին, որ ռեփեր Դրեյքը վարակվել է կորոնավիրուսով, ես ասացի, որ նա չի կարող ինձանից ավելի վատ լինել», -պատմել է Ուեսթը։

 

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը Twitter-ում գրառում է կատարել, որում հայտարարում է՝ առաջադրելու է իր թեկնածությունը ԱՄՆ-ում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին։