««Կյանքի խոսք»-ը դիմելու է Կառավարությանը, որ իրենց օրեր հատկացնեն՝ եկեղեցիներում ծեսեր անելու համար». Հրանտ Շահնազարյան
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ կարևոր ‼️
Մի քանի օր առաջ աղանդավոր մի երիտասարդի հետ էի զրուցում։ Կյանքի խոսքից էր։ Բողոքում էր, ասում էր, որ «աղանդավորները Հայաստանում շատ են ու մարդիկ չեն տարբերակում աղանդը Ավետարանչական եկեղեցուց»։ Իբր թե իրենք եկեղեցի են, իսկ, օրինակ, Եհովայի վկաները՝ աղանդավոր։ Շատ ուղիղ տեքստով ասեցի` երկուսդ էլ նույնն եք` մեր հավատքը ուրացած աղանդավորներ։ Բայց երիտասարդն անդրդվելի էր` փորձում էր համոզել, թե ոչինչ էլ չեն ուրացել։ «Մենք եկեղեցի գնում ենք, էնտեղ էլ ենք աղոթում, տարբեր ծեսերի մասնակցում…»։ Մեր Առաքելական եկեղեցու տաճարները նկատի ուներ։
Իսկ երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա։ Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պատասխան կտա իրան վարչապետի աթոռին բերած աղանդավորներին Նինոլ Փաշինյանը։ Հարցը հռետորական է։
Իսկ մենք դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու համար ենք պայքարու։ Մի բան ասեմ, խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, ավելի լավ է չդասավանդվի այդ առարկան դպրոցներում։ Որովհետև վաղը իրենք չեն լինի, իսկ ահա իրենց կրթած սերունդը դեռ շատ երկար համոզված կլինի, թե «Կյանքի խոսք» աղանդն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին քույր եկեղեցիներ են։ Սա այն դեպքն է, երբ չիմացությունը մոլորությունից նախընտրելի է»։
ԼՈՒՐԵՐ.com- ը զրուցել է «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի հետ, որը հերքեց այդ հայտարարությունը. «Այդ տեղեկատվությունը բացարձակապես ճիշտ չէ և իրականությանը չի համապատասխանում: Մենք ինչո՞ւ պետք է դիմենք ՀՀ կառավարությանը առաքելական եկեղեցում մեզ ժամեր տրամադրելու համար, եթե մենք ունենք մեր եկեղեցին»,- պարզաբանել է մամուլի խոսնակը:
Արմեն Լուսյանը ընդգծեց նաև, որ համաճարակով պայմանավորված իրենք հավաքույթներ չեն իրականացնում. «Մենք օրինապահ եկեղեցի ենք և հետևում ենք համաճարակային կանոններին, քանի դեռ կան սահմանափակումներ հանրային միջոցառումների նկատմամբ, եկեղեցական հավաքույթներ չենք իրականացնում»,- ընդգծեց մամուլի խոսնակը և տարածված խոսակցությունները ամբողջությամբ սադրանք որակեց: Նա համարում է, որ կոնկրետ դիտավորություն կա այդ ինֆորմացիան տարածելու մեջ. «Այդ ամենը սադրանք է նրանց կողմից, ովքեր տարածում են այդ սխալ տեղեկությունը»,- եզրափակել է «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...